16 Փետրվար 2018 | 11:24
ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականն 91-րդ հորիզոնականում է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով եւ զբաղեցնում է 91-րդ տեղը: Ուժեղագույն հավաքականների լավագույն տասնյակը՝ Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա եւ Չիլի: Աղբյուրը՝ ՖԻՖԱ Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի