Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ բանակցությունների և հայցում է այս հարցում ժողովրդի լիազորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամեն նոր օրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում սկսած թավշյա հեղափոխության ընթացքը անկասելի է ու այն հաղթելու է»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ այսօր առավոտյան, երբ ոստիկանությունը հայտարարել էր, որ որոշել են իրեն հեռացնել հավաքի վայրից, ինքն ուղիղ եթերում դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով «Պատկերացնում եք, ընդամենը 20 րոպեի ընթացքում քաղաքացիները մոտակա բոլոր ճանապարհները փակեցին 4-5 տեղից։ Եվ տեղի ունեցավ մի աներևակայելի մի բան․ ես այսօր նայում էի շենքերին և տեսնում, որ պատուհաններից նայող չկա, և հետո հասկացա, որ բոլորը մասնակցում են մեր երթին։ Սա աներևակայելի է, հենց այդ ժամանակ էր, որ Ոստիկանության կողմից մի քանի սպառնալի հայտարարություններ տարածվեցին»,- նշեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը խոսեց Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված երկխոսության կոչի մասին։ «Ես ի պատասխան ասացի, որ Սերժ Սարգսյանը ուղղակի չի հասկանում, որ իրավիճակը երկրում այլևս փոխվել է և իր իմացած Երևանն այլևս գոյություն չունի։ Եվ ես լրագրողների միջոցով եղբայրաբար դիմեցի ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ասացի, որ հասկանում եմ, նրանց դաժան քննադատության եմ ենթարկել, գուցե թե նրանք իմ անունը լսելիս դիսկոմֆորտի զգացում են ունենում, բայց ես առանց որևէ մի գրամ կեղծիքի դիմում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին՝ գնացե՛ք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ ինքը չի հասկանում, որ երկրում իշխանությունն արդեն փոխվել է։ Պարո՛ն Կուտոյան, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Գասպարյան, գնացե՛ք՝ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է և ավելի լավ է նա հենց այսօր, հենց այս երեկո հրաժարական տա, որովհետև ինքը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Հայաստանի անվտանգության համար Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը Ազգային անվտանգության համար վտանգներ է ստեղծում, և պարոն Կուտոյան, դուք պիտի բացաատրեք Սերժ Սարգսյանին, որ նա պիտի հեռանա»,- շարունակեց պատգամավորը:

«Սերժ Սարգսյանը փրկության մի ձև ունի՝ մեզ ներքաշել սադրանքների մեջ և քաղաք տանկեր մտցնելու առիթ ունենալ: Եվ հիմա ես պիտի քրիստոնեական ձևով ասեմ՝ եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախը դեմ տվեք, բայց Սերժը պիտի հեռանա», – հայտարարեց նա:

 Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, միևնույն է պիտի  Ազգային ժողով բերեն, հատուկ նիստ անեն, և հենց այդ օրը դառնալու է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին օրը։

«Որովհետև երբ այսօր դուք փորձում էիք ինձ բերման ենթարկել՝ «Զվարթնոց» օդանավակայանը փակվեց, Բագրատաշենի մաքսակետը փակվեց, սթափվե՛ք, ժողովուրդ, սթափվե՛ք։ Ժողովուրդ, դուք գիտեք, որ երեկվանից սկսել են դաժան կերպով բերման ենթարկել մեր ընկերներին և բանդաները սկսել են ջարդել այն ավտոմեքենաները, որոնց տերերը միացել են «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» ակցիային։ Բայց ժողովուրդ ջան՝ ինչ լինում ա, ժեշտին լինի։ Այստեղ եկել էին մեր քաղաքի դզող-փչողներից, ովքեր ասում էինի, մենք էդ ավտոները անվճար կսարքենք։ Այսօր Սփյուռքի տարբեր օջախներում դրամահավաքներ են լինում։ Ուրեմն՝ որևէ ջարդած ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտահոգություն չունենա այդ մասով։ Դա ձեր ծախսը չէ, դա մեր, ժողովրդի և պետության ծախսն է։ Էլ չեմ ասում, շուտով իշխանափոխություն է, և շուտով պետական բյուջեից կհոգանք այդ ծախսերը։ Մարդիկ կան ասում են՝ մեզ վրա վարչական տուգանքներ են դրել, ո՞նց պիտի լինի։ Ասեմ՝ չի լինելու։ Ինչի՞ համար են այդ ավտոները ջարդում։ Դա արվում է նրա համար, որ մենք էլ մեր հավասարակշռությունը կորցնենք և սկսենք իրենց ավտոները ջարդել։ Եվ երբ որ սկսվի մեր ու ինչ-որ մարդկանց միջև բախումներ, նրանց ուզածը դա է, որ արտակարգ ռեժիմ մտցնեն, պարետային ժամ և մարդկանց դեմ ուժ կիրառեն։ Այնպես որ՝ ինչքան ուզում են ջարդեն ձեր ավտոները, դուք անգամ մի էլ փորձեք դրանք պաշտպանել։ Հիմա էլ ասում են, որ խմբեր են ձևավորել, որոնք պիտի գիշերը խանութներ թալանեն, ապակիներ կոտրեն և այլն։ Բայց ասեմ՝ այն մարդը, որը բռնություն կգործադրի, կթալանի, ոստիկանին կհայհոյի՝ մեր շարժման հետ որևէ կապ չունի»,- ընդգծեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անսալով մարդկանց խորհուրդներին, վաղվանից ինքը իր ակցիայի մեկնարկի վայրի մասին չի ասելու նախօրոք, միայն իր անձնական լայվով կհայտնի, որից հետո կհավաքվեն մարդիկ։ Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցներից բղավում էին՝ եկեք Էրեբունի։ Փաշինյանը նշեց, որ վաղվա վայրը չի ասի, բայց ժամը նշեց՝ 11-ից սկսած կսկսեն քաղաքացիական անհնազանդության հուժկու ակցիաներ։ «Որպեսզի բանակցային գործընթացում մեր դիրքերը հզոր լինեն, պետք է մեր վաղվա ակցիաները լինեն առավել հուժկու և բազմամարդ»,- եզրափակեց նա։