«Ղարաբաղ կոմիտեի» ընդլայնված կազմի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ասաց , որ այս տարիների ընթացքում «իշխանության գայթակղությունը հետին պլան մղեց մեր բոլոր ազգային իղձերը»։ «Շարժման մեջ կար ոգևորություն, կար և միամտություն, բայց ամենակարևոր հարցը՝ արդյոք այդ շարժումը և շարժման ղեկավարները պատկերացնում էին՝ անկախությունն ինչ է և ինչպիսի պետություն են …

