Հայաստանում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
Բոլորը

Հանրապետության հրապարակում մեկնարկած հաղթական հանրահավաքի ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց.  «Երեկ առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ իմ ու Սերժ Սարգսյանի արդեն հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց, հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատողներ ինձ առևանգեցին Արցախի պողոտա-Էրեբունի խաչմերուկից և տանում էին հույժ գաղտնի պայմաններով Սևանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, ու նրանք չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում:  Ես նրանց բացատրում էի, ասում էի՝ տղերք, Սերժի իշխանությունն այլևս չկա, դուք չեք հասկանում, որ այս պահից Հայաստանի Հանրապետությունում կա նոր իշխանություն և այդ իշխանության անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ»:

«Ինձ պահում էին կատարյալ մեկուսացված պայմաններում,- շարունակեց Փաշինյանը,- բայց մի իքս պահից, երբ իմ խուց էին գալիս բարձրաստիճան պաշտոնյաներ, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժը հրաժարական տա հոկտեմբերին: 2 ժամից ինձ առաջարկում էին, որ Սարգսյանը հրաժարական տա 1 ամսից: Ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Լսեցի դրանք ու արեցի իմը՝ ձեր անունից ասացի. նա պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, ու Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ուզում եմ, սակայն, տոնելով տոնենք այս իրադարձությունը, որ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխութունը տարել է իր կարևոր հաղթանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե 1, այլ մի քանի հարց էր դրված: Քայլ 1-ին. Սարգսյանը հրաժարական է տալիս, 2-րդ. ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: 7 օրում վարչապետի նշանակումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Քանի որ Սարգսյանն արդեն հեռացած է, պատրաստվում ենք չորեքշաբթի՝ ժամը 11:00-ին «Մարիոթում» շարունակել բանակցություններն իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես ուզում եմ, որ մենք միանշանակ և աներկբա արձանագրենք՝ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի»:

Ապա ընդդիմադիր գործիչը նշեց, որ եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, ապա հորդորում է բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը. «Ժողովուրդը հաղթել է, ու այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»:

Փաշինյանը անդրադառնալով երկար տարիներ երկրում ստեղծված ատելության մթնոլորտին, հայտարարեց. «Ուզում եմ, որ միասին արձանագրենք՝ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ: Նրանք, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին՝ քաղաքացիներ, գործարարներ, մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն ու վենդետա, և ուզում են կապիտալը հանել ՀՀ-ից, կասեմ հետևյալը. մի՛ արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու: Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ»:

Ապա դիմելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին շնորհակալություն հայտնեց, որ նրանք, ի հեճուկս տարածվող խուճապային լուրերի, ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն և չտրվեցին գայթակղություններին, սադրանքներին. «Եկեք ծափահարենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:

Հաջորդիվ նշեց, որ  վարչապետի հիմա արդեն ժամանակավոր պաշտոնակատարի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ թավշյա հեղափոխության ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Փաշինյանը շեշտեց, որ հաջորդ փուլում բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն

Փաշինյանն իր ելույթն ավարտեց՝ նշելով, որ սա ողնուծուծով, զտարյուն, մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է, և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել. «Եվ ես ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել մեր այս ուղերձը, և հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը: Դուք բոլորդ այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասացի բանտից դուրս գալուց և հրապարակ հասնելուց հետո` Հայաստանի Հանրապետության ժողովո՛ւրդ, քո ցավը տանեմ»: