Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստին այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Դատարանը որոշում է կայացրել դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին: