ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիային. փոխանցում է ermenihaber-ը:

Մասնավորապես անդրադարձել է  Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, Թուրքիայում մամուլի ազատությանը, ինչպես նաև «S-400» ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական պայմանագրին։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն ուշի-ուշով հետևում է Աֆրինում տիրող իրավիճակին՝ Նոյերը նկատել է տվել, որ Աֆրինի 140.000 բնակիչ Թուրքիայի գործողությունների հետևանքով լքել է իրենց տները և այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր։ 

«Մենք ավելի վաղ էլ Աֆրինի ճգնաժամի շուրջ մտահոգություն էինք հայտնել, և այդ մտահոգությունները շարունակվում են։ Կոչ ենք անում Թուրքիային, Ռուսաստանին և բոլոր կողմերին չխոչընդոտել միջազգային մարդասիրական կառույցներին, ինչպես նաև մարդկանց՝  վերադառնալու իրենց տները»,-ասել է Նոյերթը։

Խոսելով մամուլի ազատության շուրջ Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին՝ Նոյերթը նշել է, որ  ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է, ինչը չափազանց մտահոգիչ երույթ է։ Նա կարևորել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշակի բարեփոխումներ անեն մամուլի ազատությանն առնչվող հարցերում։

Պետքարտուղարության խոսնակը հերթական անգամ նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է «S-400»-ների հարցով, որոնք Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից։ Նրա խոսքերով դա մտահոգիչ երևույթ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներին։ Նոյերթը Թուրքիային զգուշացրել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն շարունակելու է բարձրաձայնել իր մտահոգությունը։