Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից: Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրան շնորհավորել են Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգությանհամաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը: Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաև միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, …

