Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակներում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին Նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») …

