«Քանի դեռ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում մեծամասնություն է, նա իշխանություն է»․ ՀՀԿ-ական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանի աշխատասենյակում դեռ կախված է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Պատգամավորը մի քանի օր առաջ է հանդիպել հեղափոխության արդյունքում հրաժարական տված վարչապետին և հիմա գիտի, թե մայիս 8-ին ինչպես քվեարկի։

«Առայժմ էս պահին մենք, կարծես թե, պաշտպանելու ենք ժողովրդի թեկնածուի թեկնածությունը»,- ասում է նախկին ոստիկանապետը։

Հանրապետական պատգամավորը հասկանում է, որ շուտով իր խմբակցությունն ընդդիմություն է դառնալու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Ինքն արդեն այսօր պատրաստվում է շատ բաների նայել ընդդիմադիրի աչքերով։ Սակայն նրա խմբակցությունը մեծամասնություն է խորհրդարանում, թեպետ բացառված չէ, որ ոմանք կանցնեն Նիկոլ Փաշինյանի կողմը։

«Բայց էս պահին դրա նախանշանները ես չեմ տեսնում»,- վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Ըստ պատգամավորի, աշխարհում կա կառավարման այնպիսի փորձ, երբ կառավարությունը քաղաքական փոքրամասնությանն է։ Պարոն Սարգսյանն ասում է, որ Հանրապետական մեծամասնությունը կարող է աջակցություն ցուցաբերել նախկին ընդդիմադիր փոքրամասնությանը․ «Որ չլինի լոկ բոյկոտ։ Լոկ բոյկոտը շատ վատ բան ա, այսինքն, լավ ա, վատ ա, մենք դեմ ենք»։

Նախկին ոստիկանապետը նկատում է, որ Հանրապետականին չի կարելի համարել խաղաքարտերը սպառած քաղաքական ուժ՝ այնքան մարդ կար, որ չմիացավ շարժմանը։ Նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ չի տա հրապարակի ոգևորության պատճառով գնալ խորհրդարանի արտահերթ ընտրությունների։

«Արտահերթ ընտրությունների իմաստն էս պահին չեմ տեսնում, դրանք ավելորդ լրացուցիչ ծախսեր են, լրացուցիչ քաշքշուք, ժողովրդի համար ինչ-որ նյարդային գործընթաց, ինչու չէ լրացուցիչ թշնամանք տարբեր մարդկանց ու խմբավորումների միջև»,- ասում է Ալիկ Սարգսյանը։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների գնալը հեշտ չի լինի Նիկոլ Փաշինյանի համար, նույնիսկ եթե խորհրդարանում ոչ մի ընդդիմություն չլինի։

«Եթե նման իրավիճակ ստեղծվեց, և դա բերեց այս կամ այն մարմնի աշխատանքի անհնարինության, այսինքն, փոքրամասնության կառավարությունը բերում է օրենքներ և պառլամենտական մեծամասնությունն էլ այդ օրենքներին դեմ է քվեարկում, այսինքն՝ կառավարության գործունեությունը փաստացի չի իրագործվում, սահմանադրական լուծումը հետևյալն է՝ մեկ, երկու, երեք, այդ թվում խոսքը վերաբերվում է կառավարության գործունեության չհաստատմանը, կառավարությունը հրաժարական է տալիս»,- մանրամասնում է ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո խորհրդարանը փաստացի դադարում է ունենալ ընդդիմություն, քանի որ երեք քաղաքական ուժ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, իսկ քաղաքական մեծամասնությունն էլ ընդդիմություն լինել չի կարող հենց մեծամասնություն լինելու պատճառով։

«Բոլոր պաշտոնյաները երկրի, եթե հրաժարական էլ տան, քանի կոնկրետ կուսակցությունն ունի մեծամասնություն պառլամենտում, իշխանությունը դեռևս իրանն է, փոփոխությունն իշխանության կարող է լինել պառլամենտական խմբակցությունների փոփոխությունների դեպքում, այսինքն՝ ինչ-որ մեկը դուրս գա խմբակցությունից, կամ խմբակցությունները կոալիցիա կազմեն»,- շարունակում է իրավաբան պատգամավորը։

Ի դեպ, Գևորգ Կոստանյանը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը նույն պատճառներով, որոնցով դեմ էր քվեարկել մայիսի 1-ին․ «Ես չեմ տեսնում պատճառները վերանալու հիմքեր»։

Մհեր Արշակյան