Սամվել Ալեքսանյանը մի լավ «թափ է տվել» Կորյուն Նահապետյանին. «Փաստ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ–հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:

 ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ և այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9–րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս…»:

Առհասարակ, գրեթե առանց բացառության, բոլոր ՀՀԿ–ականների մայիսի 1–ի ելույթները ասես Սերժ Սարգսյանին «սապոնվելու» համար էին, ոչ թե Նիկոլին նեղը գցելու:

Մի հարցնող լինի, թե ինքը՝ Կորյունը, ինչքանո՞վ է տեղյակ երկրի զինված ուժերի «խոհանոցին»: Կոչումով լեյտենանտը քանի՞ անգամ է որպես հանձնաժողովի անդամ իր մոտ կանչել Ազգային անվտանգության ծառայության պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին ու զեկույց պահանջել, որ այդպես «մեծ–մեծ բրդում է»: Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ և նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» և Պապից ավելի կաթոլիկ չերևալ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում