Նոր սահմանադրության հեղինակները հոգացել են, որպեսզի Հայաստանում հնարավորինս բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը. «Ժողովուրդ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նոր սահմանադրության հեղինակները հոգացել են, որպեսզի Հայաստանում հնարավորինս բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Ըստ այդմ, Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման համար բավական խրթին ընթացակարգեր են սահմանված, այն էլ իրավաբանական առավել քան խճճված ձեւակերպումների տեսքով: Ինչպես հայտնի է` ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում մայիսի 8-ին կընտրեն վարչապետ, պահանջում է նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում: Նա հայտարարել է, թե ԱԺ-ն պետք է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չընդունի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիրը, եւ իրավունքի ուժով ԱԺ լիազորությունները դադարեն, անցկացվեն նոր ընտրություններ: Բայց արի ու տես, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով արձակվում է ԱԺ-ն, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Կրկին պետք է անցկացվեն վարչապետի ընտրություններ` Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերի համաձայն, եւ եթե այս դեպքում էլ չի ընտրվում վարչապետ, ԱԺ-ն արձակվում է:

Սահմանադրությունն այսքան խճճելն ու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհին դժվարություններ ստեղծելն արվել է մի բանի՝ հնարավորինս բացառել իշխանափոխության տարբերակները` ապահովելով ՀՀԿ իշխանության հավերժացումը: Ահա, թե ինչու ՀՀԿ-ն որոշակի դիմադրությունից հետո «հանձնվեց»` հայտարարելով ԱԺ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն օգնելու որոշման մասին:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: