«Մի Սերժի անունով Դուք բոլոր հարցերը լուծել եք»․ «Ազիզյա՛ն, հեռացիր»․ ուսուցիչները, ծնողներն ու աշակերտներն ընդդեմ տնօրենի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում այսօր դասապրոցեսին զուգահեռ մի շարք ուսուցիչներ, աշակերտներ ու նրանց ծնողները պահանջում էին տնօրենի՝ Ռուզան Ազիզյանի հեռացումը՝ պատճառաբանելով նրա ունեցած քաղաքական հայացքներն ու իրենց նկատմամբ ճնշումները:

Տնօրենը, մինչդեռ, հակադարձում է, ինքը որևէ մեկին որևէ բան չի արգելել, իրենց դպրոցում բոլորն ազատ են եղել կարծիք արտահայտելու և գործելու մեջ: Նրա խոսքին զուգահեռ դահլիճից գոռում էին՝ սուտ է․ «Մի անունով, մի Սերժ անունով Դուք բոլոր հարցերը լուծել եք» / Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է/։

Դպրոցի տնօրենը, սակայն, իրեն ուղղված մեղադրանքները կապում է սադրանքի հետ, նրա խոսքով այս ամենը կազմակերպված է մեկ մարդու կողմից, բայց թե ում՝ չասաց․ «Ես ձեզ ամենայն անկեղծությամբ մի բան ասեմ, ուսուցիչներից մեկը շտապում է տնօրեն դառնալ»։

Մինչ մենք տնօրենի հետ զրուցում էինք, դրսում դպրոցականները բղավում էին՝ Ազիզյան հեռացիր։ Տնօրենին դա դուր չեկավ, ասաց՝ սա իր աշակերտները չեն։ Ի դեպ, ազգային հերոսներին հատկացված անկյունում, նրանց նկարների կողքին կար նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի նկարը։ Տնօրենը մեկնաբանեց՝ թյուրիմացություն է եղել, նկարը մյուս կողմում պետք է լիներ, կուղղեն։ Լրագրողների այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Ազիզյանն իր ունեցած ՀՀԿ անդամատոմսի հետ, վերջինս պատասխանեց․ «Չեմ հրաժարվելու»։

Ծնողներին ու ուսուցիչներին էին միացել նաև ավագանու «Ելք» խմբակցության անդամները։ Նրանք ուսուցիչներին ու ծնողներին կոչ էին անում չվախենալ, իրենց խոսքով՝ ներսի ստրուկներից ազավելու ճիշտ ժամանակն է։ Հանդիպմանը ներկա էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը, ով ներկայացրեց անցյալ տարվա իրենց ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքած տնօրենների շարքում կար նաև Ազիզյանի անունը․ «Ազիզյանը պետք է մոմ վառի, եթե միայն աշխատանքից ազատվելով սահմանափակվի ամեն ինչ»։

Դպրոցի տնօրենի հեռացման համար ավագանու «Ելք» խմբակցության անդամները պատրաստվում են դիմել Տարոն Մարգարյանին, այս մասին հանդիպման ժամանակ հայտնեց ավագնու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան