Աղվան Վարդանյանը՝ Հովիկ Աբրահամյանի նմանությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ընկեր Աղվան Վարդանյանին չներեց կուսակցության որոշմանը դեմ գնալու՝ Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելու համար և հեռացրեց իր շարքերից: Մինչ այդ՝ պահանջելով վայր դնել պատգամավորի մանդատը, որը Վարդանյանը ստացել էր համամասնական ցանկով:

Աղվան Վարդանյանն առանց ըմբոստացման վայր դրեց մանդատը, բայց կուսակցությունից, կարծես, չէր սպասում, որ կհեռացնեն: Դա է վկայում ընկեր Աղվանի ՀՅԴ ԳՄ-ին ուղղված հայտարարությանը, որի փոքր տեքստի թերևս ամենաուշագրավ հատվածը հետևյալն է. «Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում»:

Աղվան Վարդանյանի ուշագրավ «նեղացկոտությունը» մտքի թելով կապվում է նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի՝ արձակ մտորումների հետ՝ նույն թեմայի շրջանակներում: Երբ վարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո կուսակցությունն ինքնակամ լքեց ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, 2017թ. Հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ից հեռացողներին, Սերժ Սարգսյանն ասաց. «Մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու…»:

Մեկ օր անց Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքում գրեց. «Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

ՀՀԿ առվակը դեռ որևէ բնակավարի կյանք չի պարգևել, իսկ թե ինչ կանի Դաշնակցության առվակը, ժամանակը ցույց կտա:

Թ․ Խ․