Հայաստանի հանրապետական կուսակցության ստրատեգիան Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական շարժման դեմ

Լուրեր

13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
Բոլորը

Ապրիլի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների կողմից Նիկոլ Փաշինյանին տրված հարցերը, ապա նաև մայիսի 1-ին կայացած ԱԺ նիստը ցույց տվեցին, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ ստրատեգիան։ Հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության պատգամավորների միանման դիրքորոշումները, հարցերի բովանդակության կրկնությունն ու պատգամավորների կողմից Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներին արված մանրամասն հղումները՝ կարելի է եզրակացնել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ունի կոնկրետ ստրատեգիա Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած շարժման դեմ պայքարելու համար։ Այդ ստրատեգիան ունի մի քանի առանցքային կետեր, և, ըստ ամենայնի, այդ կետերը շարունակվելու են քարոզվել նաև մինչև երկրորդ քվեարկությունը։

 

Անձի դիսկրեդիտացիա

 

ՀՀԿ խմբակցության պատգամավորների կարևորագույն տակտիկան Նիկոլ Փաշինյանի անձի դիսկրեդիտացիան էր, որը նպատակ ուներ նվազեցնել նրա հանդեպ վստահությունն ու զրկել նրան հանրային աջակցությունից: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը իր ելույթներում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխական է: Ավելին՝ այդ փոփոխականությունը ապացուցելու համար Միհրան Հակոբյանը որպես փաստարկ փորձեց բերել անգամ Նիկոլ Փաշինյանի հագուստն ու սափրվել-չսափրվելը։ Արման Սաղաթելյանն էլ, իր հերթին, կոնտեքստից կտրված մեջբերում արեց Նիկոլ Փաշինյանի՝ 2001թ. մայիսին հրապարակված «Հողը սիրելով են պահում» հոդվածից։ Սաղաթելյանը մի նպատակ էր հետապնդում՝ հարվածել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, և այդ նպատակի համար դիմեց կոնտեքստից կտրված մեջբերում անելու մանիպուլյացիային։

 

Շարժման դիսկրեդիտացիա

 

Շարժման դիսկրեդիտացիային էր միտված նաև Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Բեքարյանի ելույթը, ով հայտարարեց. «Մենք խոսում ենք սիրո և համերաշխության հեղափոխության մասին: Կա՞ դրա էլեմենտը։ Կա։ Երբ որ ես նայում եմ այդ պայծառ երիտասարդների դեմքերին, երբ որ ես տեսնում եմ նրանց ուրախությանը, որի մեջ կա էական օբյեկտիվ էլեմենտ, ես մտածում եմ, որ այո էդ «սիրո և համերաշխության» նշանաբառը իրոք կարող է կիրառվել, բայց արդյո՞ք մենք չենք տեսնում հարցի երկրորդ կողմը, ո՞վ մեզանից այս օրերի ընթացքում չի ունեցել առիթ սոցցանցերում հետևելու տարաբնույթ գրառումներին։ Սարսափելի վիճակ ա տիրում։ Ատելություն և թշնամանքի այնպիսի սերմանում, որ որքան ուզում ես մակերեսի վրա բեր սերն ու համերաշխությունը, դու նա էլ ունես»։ Ատելության և թշնամանքի վերաբերյալ այս հայտարարությունը թիրախավորում է շարժման էությունը և պիտակավորում այն «ատելություն ու թշնամանք» բառերով։

Կարեն Բեքարյանը նաև փորձեց վարկաբեկել շարժումը՝ դիմելով ժողովրդին հետևյալ կոչով․ «Մի հատ շուրջներդ նայեք։ Ի՞նչ տիպի նպատակներով, ի՞նչ տիպի զանգված կա մեր ընդհանուր հավաքվածի մեջ։ Ես ուզում եմ մեր ամեն քաղաքացուն, մեր ամեն երիտասարդին էդ հարցը տալ։ Զգո՞ւմ ա իրան պատրաստ ու պատասխանատու էդ մաքրությունն ու ջինջը պահելու, և եթե զգում ա, ունենալու ա՞ դրա հնարավորությունը։ Վերջիվերջո, աշխարհում ցանկացած հեղափոխության կամ հեղափոխության փորձի ժամանակ իրոք եղել են էն մարդիկ, որոնք հավատացել են ու էն Դանկոյի նման սիրտն են տարել կամ էդ ջահն են տարել, բայց հարց եմ տալիս՝ տեղ են հասցրել, թե ճանապարհին պղտոր ջրում ձուկ բռնողները էդ հաղթանակի ողջ դափնիները գողացել են»։ Այս հայտարարությունը միանշանակ նպատակ ուներ ցուցարարների շրջանում միմյանց հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծել: Շարժմանը անչափահասների մասնակցությունը կտրուկ քննադատության արժանացավ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզան Մուրադյանի կողմից, ով պնդեց, որ այդպիսով վտանգվում է երեխաների ֆիզիկական անվտանգությունը: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լքեց դահլիճը՝ նշելով, որ ինքն այդպես է վարվում ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքներին երեխաների մասնակցության վերաբերյալ արած արտահայտության դեմ:

 

Քննարկումը աշխարհաքաղաքական դաշտ տեղափոխելը

 

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը և հիշատակումները ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի վերաբերյալ կարմիր թելի նման անցնում էին ՀՀԿ խմբակցության անդամների ելույթներում և հարցերում։ Ավելին՝ այդ հարցերի կրկնությունը վստահաբար ցույց էր տալիս, որ ՀՀԿ պատգամավորները նախնական պայմանավորվածություն ունեն արտաքին քաղաքականության ուղղվածությունը առաջ տանելու վերաբերյալ։ ՌԴ և ՀԱՊԿ հիշատակումները նպատակ ունեին շարժումը հանել ներհայաստանյան կոնտեքստից եւ կապել աշխարհաքաղաքականի հետ։ Ավելին՝ ՀՀԿ պատգամավոր Սաղաթելյանն իր ելույթում նշեց․ «Գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթադրում է ավելին, քան 4 եվրո 99 ցենտ արժողությամբ զինվորական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որսորդական շապիկը․․․»:  Ավելորդ է նշել, որ ՀՀ ազգային արժույթը դրամն է, և նման կոնտեքստում եվրոյի հիշատակումը փորձ է խնդիրը կրկին անգամ տանել աշխարհաքաղաքական ոլորտ՝ մեղադրելով Փաշինյանին օտար (այս դեպքում եվրոպական) ուժերի հետ համագործակցության մեջ։ Արդեն բազմիցս նշվել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի դեպքը՝ ՀՀԿ ձգտումը իրավիճակը տանել աշխարհքաղաքական դաշտ վտանգավոր է ՀՀ անվտանգության համար։  

 

«Անվտանգայնացում»

 

ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներում կարմիր թելի պես գնում էր ևս մեկ գիծ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և շարժման անվտանգայնացումը։ «Անվտանգայնացումը» դա ցանկացած քաղաքական խնդիր անվտանգության հետ կապելն է, այլ կերպ ասած՝ ցանկացած գործողության իրականացումը կառավարության կողմից սկսում է լեգիտիմացվել արտաքին սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությամբ։ ՀՀԿ խմբակցությունից Կարեն Բեքարյանը ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանին դիմեց հետևյալ հարցով. «Հարցս առնչվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին…..որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Դուք այդ գործընթացի մեջ մտնեք իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Եվ երկրորդը՝ մեթոդաբանական հատվածը, այսինքն՝ այդ ամեն ինչի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում»: «Այսօր մեր դատին է ներկայացված մեր բանակի, մեր անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը, և ձեզ հավատացնում եմ, որ ուլտիմատումների, շանտաժների, հայհոյանքների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու»,- հայտարարել էր ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 1-ի նիստի վերջում: Նա նաև նշել էր, որ «տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք անմիջապես առաջանալու են Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելու պահից սկսած», Հանրապետական խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Նմանատիպ հարցեր ու մեկնաբանություններ ՀՀԿ անդամների կողմից պարբերաբար հնչել են թե՛ ապրիլի 30-ին և թե՛ մայիսի 1-ին. դրանք նպատակ ունեին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ձախողումը դարձնել հիմնական գործիքներից մեկը, որը կթուլացներ Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը:

 

ՀՀԿ ստրատեգիայի այս բոլոր բաղադրիչները նոր չեն և կիրառվել են նախկինում ևս, սակայն այս անգամ այս մեթոդները հակառակ ազդեցությունն ունեցան: Պատճառը մեկն էր՝ իրավիճակի սխալ գնահատումը: Քաղաքացիների դժգոհության ալիքը այլևս դուրս էր եկել այն փուլից, երբ կարելի էր փորձել այն ցրել անվստահության մթնոլորտի և ապատեղեկատվության շնորհիվ: Սխալ ստրատեգիայի ընտրությունը նաև ցույց տվեց, որ ՀՀԿ-ն չունի ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կուսակցական մեխանիզմներ ու համապատասխան ներուժ:

 

 

Աննա Փամբուխչյան 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»