Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Շուրջ 90 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին ներկա են գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության անդամները: Պատասխանատուները …

