Սահմանադրական դատարանը իր՝ 2017 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ հաշվի առնելով այն, որ ընտրությունը ժամկետային գործընթաց է, և դրա արդյունքներն ամփոփելուց հետո կայացված վճիռը կարող է կորցնել իր իմաստը: Սակայն Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությունից …

