Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ, նա վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին. Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին, նշել է, թե դրանք սպասելի էին. «Ճիշտ կշռադատող մարդիկ միշտ ասում են, որ նորօրյա պատմության ընթացքում մեր պետության կայացման բնականոն հունը մի քանի անգամ խաթարվել է. ընտրությունների միջոցով, ճիշտ գնահատականներ չտալու միջոցով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ, եւ ամենավերջին այդպիսի ոչ դրական քայլը 2017թ. ԱԺ ընտրություններն էին: Դա կարծես թե վերջակետ դրեց բոլոր այն բացասական երեւույթներին, որ կային: Իհարկե, փորձեր արվել են գնալ ժողովրդավարության, բայց այս խորհրդարանական ընտրությունները, ի վերջո, ցույց տվեցին, որ տարիների այդ բնականոն հունի խաթարման գագաթնակետին հասցրինք»»:

Հարցին, թե Փաշինյանին տեսնո՞ւմ եք որպես վարչապետ, Օհանյանը դրական պատասխան է տվել. «Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ: Դրանում որեւէ կասկած չի կարող լինել, որովհետեւ ինքը վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին»: Ինչ վերաբերում է իր՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուն, Օհանյանն ասել է. «Յուրաքանչյուր որոշում բխում է ստեղծված իրավիճակից»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: