Փաշինյանին ավելի հեշտ կհաջողվի ԸՕ-ն փոխել Սահմանադրական հանրաքվեի միջոցով, քան ԱԺ-ում, քանի որ ՀՀԿ-ն կարող է խոչընդոտել․ Վարդան Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կարողանա ընտրվել վարչապետ, նրա համար ավելի հեշտ կլինի սահմանադրական հանրաքվեի միջոցով Ընտրական օրենսգրքի փոփոխություններ անել։

«Քանզի ԱԺ մեծամասնությունում են ՀՀԿ-ականները, որոնք կարող են խոչընդոտել, իսկ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի միջոցով են լինելու։ Եվ նա, ունենալով մեր հանրության այս մեծ աջակցությունը, կարող է կազմակերպել սահմանադրական փոփոխությունները և դրա հիման վրա օբյեկտիվորեն սահմանադրական պահանջ կլինի, որ ընթացիկ օրենքները նույնպես շատ օպերատիվ կերպով հարմարեցվեն փոփոխված Սահմանադրությանը»,- նշեց Այվազյանը։ 

Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն, սակայն դրա համար պետք է խորհրդարանի ուժերի կոնսոլիդացիա։ «Ընտրական օրենսգիրքը համարվում է  սահմանադրական օրենք, որի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների առնվազն 3/5-ի քվեն։ Այս առումով նա պետք է կարողանա կոնսոլիդացնել ԱԺ բոլոր ուժերին, որպեսզի այդ 3/5-ի քվեներով ԸՕ նախագիծն ընդունեն։ Հակառակ պարագայում, եթե դա չստացվեց, արտահերթ ընտրությունները շատ դժվար կլինի անցկացնել»,- ասաց սահմանադրագետը։

Նրա խոսքով՝ տեսականորեն ՀՀԿ-ն կարող է խոչընդոտել դրան, և ցանկացած օրինագծի, քանզի ունի 58 պատգամավոր՝ մեծամասնություն, դրա համար անհրաժեշտ է, որ լայն կոնսոլիդացիա լինի քաղաքական բոլոր ուժերի միջև։

«Առանց ՀՀԿ-ի աջակցության Ընտրական օրենսգրքում որևէ փոփոխություն հնարավոր չէ։   Բացի ԸՕ-ից, հիմնովին վերափոխման կարիք ունի նաև «Ազատ հավաքների անցկացման մասին» օրենքը»,- ասաց նա։

Ո՞րն է «թավշյա հեղափոխության» սահմանադրական ուղին՝ հարցին ի պատասխան սահմանադրագետն ասաց, որ մեր Սահմանադրությունը դա չի կարգավորում։ «Միայն նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց միջոցով։ Ընդամենը այս 2 դրույթը, որոնք, ըստ էության, ունեն դեկլարատիվ բնույթ»։

Մանրամասները դիտեք Վարդան Այվազյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան