Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և …

