Նախորդ տարի Երևանում կազմակերպված ստալինյան բռնաճնշումների մասին ցուցադրություններին գրեթե ոչ մի պետական պաշտոնյա ներկա չի եղել, դրանք վերին ատյանների ուշադրությանն այդպես էլ չեն արժանացել: Խոսքը «Խավարում»և «Հակախորհրդայինները» խորագիրը կրող ցուցադրությունների մասին է: Մշակույթի նախարարության հրահանգով Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված «Խավարում» ցուցադրության փակումը սեպտեմբերին վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Factor.am-ի հետ …

