ԴԱՀԿ-ում հայտնաբերված խախտումներին կտրվեն գնահատականներ. ՀՀ գլխավոր դատախազություն

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկա­դիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղություն: Արդյունքների վերաբերյալ  հաշվետվու­թյունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախա­զություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրա­վական, գույքային և կազմակերպաիրավական բնույթի խախտումներ: 

 

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեու­թյան եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս  պատճառելու և պետա­կան ծառայություն իրականացնող պատասխա­նատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփու­թություն կատարելու դեպքերի առթիվ: 

 

Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով:

 

Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը և նյութերը կուսումնասիրվեն և դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին ևս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնա­վորա­պես՝ պետական շահերի խախտման պատճառները և նպաստող պայ­ման­ները վերացնելուն ուղղված  միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկա­նու­թյան «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարա­րու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ ևս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի: