ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, այսօր Կառավարության հետ հարցուապատասխանի ընթացքում հիշելով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած հայտնի հայտարարությունը, որ աղքատները կարտոֆիլ են ուտում, հետաքրքրվեց՝ հիմա ինչ ուտեն աղքատները, եթե, ընդդիմադիր պատգամավորի ձևակերպմամբ, կարտոֆիլի գներն էլ «թռել են»: «Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն աղքատները: Ի դեպ, հայտնի խաղի կանոններով ուզում եմ ճիշտ …

