ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը որևէ խոչընդոտ չի տեսնում Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում: Անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման հնարավոր խոչընդոտներին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Համարում եմ գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը շահագրգիռ չէր, ինքը դա կարող էր անել դեռևս մինչ համաձայնագրի ստորագրումը: Այն, որ Եվրամիությունը ստորագրել է …

