Հարուցվել է քրեական գործ՝ զանգավծային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:

2018թ. ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում նույն դպրոցի փոխտնօրեն Ն. Մ.-ն հանրապետությունում ծավալված հավաքներին և երթերին մասնակցելու պատճառով դպրոց չհաճախելու հետ կապված ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի մի աշակերտի:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում այնուհետև Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում մայիսի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն կայացված որոշման օրինականությունը ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ստուգելու արդյունքում պարզվել է, որ  նյութերը նախապատրաստվել են թերի:

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ Ն. Մ.-ն մեկ անգամ է հարվածել աշակետին: Մինչդեռ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ, որոնք չեն ստուգվել: Քննության առարկա չի դարձել ծնողի կողմից բացատրություն տալու ժամանակ հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Մ-ն փորձել է 2-րդ անգամ խփել, սակայն երեխան պաշտպանվել է: Բացի դրանից, իր տված բացատրությունում տվյալ աշակերտը նշել է, որ «ԱԳԱ» սուպերմարկետի դիմաց դպրոցի նշյալ փոխտնօրենը հարվածել է իրեն, ինքը ձեռքով պաշտպանվել է և հարվածը չի դիպել իրեն: Այնուհետև դպրոցում նա ձեռքի ափով ապտակել է իր այտին՝ ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ տնօրենի աշխատասենյակում այլ աշակերտների ներկայությամբ ցանկացել է ևս մեկ անգամ ապտակել՝ սակայն տնօրենը թույլ չի տվել: Ն.Մ-ի կողմից աշակերտին երկու անգամ հարվածելու վերաբերյալ փաստական տվյալ է արձանագրվել նաև դատաբժշկական փարձաքննության եզրակացության «գործի հանգամանքները» բաժնում, որոնք ևս, իբրև  Ն. Մ.-ի արարքի որակման  համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ, քննության առարկա չեն դարձել և չեն ստուգվել: Բացի դրանից, միջոցառումներ չեն ձեռնարկվել նաև, ըստ տրված բացատրությունների՝ դեպքին առնչություն ունեցող համադասարանցիների, առանձին ծնողների ինքնությունը պարզելու և դեպքի կապակցությամբ նրանց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ ստանալու ուղղությամբ:

Վերոնշյալ իրողությունների պատճառով դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը համարելով ապօրինի և չհիմնավորված՝ ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է որոշում այն վերացնելու, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու և տվյալ աշակերտին տուժող ճանաչելու մասին: