Մինչ 29 տոկոսանոց աղքատություն ունեցող Հայաստանում կրճատվում են կրթության, առողջապահության ոլորտին հատկացվող գումարները, ահագնացող գնաճի պայմաններում չեն բարձրացվում թոշակներն ու նպաստները, քանի որ բյուջեն սուղ է, զուգահեռաբար նույն սուղ բյուջեում կրկապատկվում են մեքենաների, սարքավորումների ու դրանց սպասարկման գումարները: Այսպես օրինակ՝ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի 8-րդ հոդվածում նշվում է, որ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման, …

