Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ նա, ըստ էության, հաստատեց վարչապետի պաշտոնը ստանձնելու իր մտադրությունը, առավել ակտիվացան այս հեռանկարի կանխման նպատակով հանրահավաքային պայքար սկսելու՝ տարբեր ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների կոչերը: «Հանուն Հայաստան պետության ճակատն» արդեն հանրահավաքներ է անցկացնում, «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դա նախատեսնում է անել առաջիկա օրերին: Արդյոք ընդդիմադիր ուժերի …

