«Այո՛, «Սասնա ծռերը» ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ ապստամբ ռազմագերիներ․ բողոքի ակցիաները պետք է շարունակենք»․ Թորոս Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը, ով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն է և «Սասնա ծռերի» այն աջակիցներից, որոնք այսօր փակել էին գլխավոր դատախազության մուտքը, Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենք պետք է շարունակեն բողոքի ակցիաները, քանի որ՝ այո, «Սասնա ծռերը» ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ ապստամբ ռազմագերիներ։

«Տղերքը ապստամբ ռազմագերիներ են, այն պահից, երբ իրենք զենքերը վայր դրեցին։ Ռազմագերի ենք ասում, որովհետև գործողություն է կատարվել այնտեղ, ոչ թե պլակատով ակցիա։ Զենք են վերցրել ու գնացել են այդ գործողությանը, բայց ինչի՞ համար։ Կնշանակի մի պատճառ կար»,- շեշտեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ Թավշյա հեղափոխության և «Սասնա ծռերի» պահանջները նույնն են եղել։

«Եթե օրենքի երկիր լինեինք ու «Սասնա ծռերը» նման բան անեին, առաջին դատապարտողը ես կլինեի»,- ասաց Սեֆիլյանը։ Ըստ Սեֆիլյանի՝ իրենք իրենց ակցիաներով ու պահանջներով «չեն խեղդում» նոր կառավարությանը։

«Նախկին համակարգը գոյություն ունի, չի մեռել, նախկին իշխանությունները դեռ կան ու ճնշում են դատավորներին ու դատախազին։ Սա նշանակում է՝ նրանք շարունակում են պայքարը մեր տեսակի դեմ»,- ասաց Սեֆիլյանը՝ շեշտելով, որ իրենք ծռերի խափանման միջոցի փոփոխման պահանջ են դնում, և դա սպասում են գլխավոր դատախազից ու դատավորներից։

Իրենց հակահեղափոխության մեջ մեղադրողներին Սեֆիլյանը հակադարձում է, որ հակահեղափոխության ողնաշարը կոտրելու միակ միջոցը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է։

«Պարոն Փաշինյանը մեզ խոստացավ և մենք հավատում ենք, որ ինքը իր ամբողջ կարելիությունը դնում է սեղանի վրա, որպեսզի լուծում տա։ Դա հասկանալով և իր ասած իրավական ճանապարհը հարգելով, խնդիր չունենք, կսպասենք, բայց մեր ասածը շարունակելու ենք պնդել՝ խափանման միջոցը փոխվելու է»,- հայտարարեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ ներկա կառավարության հետ իրենք որոշակի համագործակցություն ունեն։

Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին հնարավոր է կրկին հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն միևնույն է՝ ինչ էլ առաջարկվի, իրենք բողոքի ակցիաները չեն դադարեցնելու մինչև ծռերի խափանման միջոցը չփոխվի։

Մանրամասները դիտեք Թորոս Սեֆիլյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան