Ադրբեջանական կողմն ունակ չէ նստելու բանակցությունների սեղանի շուրջ․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

«Մի բան պետք է գիտակցել, որ մեր թշնամին ամենաքիչն է հետաքրքրվում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեզ մոտ, իրենց խնդիրն այդ գործընթացներից օգտվելն է։ Առջևում մայիսի 28-ն է, երբ Ադրբեջանը փորձելու է աշխարհին ապացուցել, որ իրենք 100 տարեկան են, օրացույցում ունենք օրեր, երբ Ադրբեջանը այսպես, թե այնպես ակտիվություն է ցուցաբերելու։ Տրանսֆորմացիոն շրջան է և կարող է ինստիտուտներն այնպես չաշխատեն, թշամին փորձելու է օգտվել իրավիճակից, մենք պետք է հասկանանք, թե ինչ անել, որպեսզի նրանք չկարողանան օգտվել այս եղած իրավիճակից, ի վերջո, նոր մարդիկ են նշանակվել, համակարգեր են փոխվում, մի տեղ ադմինիստրացիաները այսպես կաշխատեն, այնպես չեն աշխատի, Ադրբեջանը փորձելու է իր հնարավորությունների մեջ տեսնել՝ ինչ կարող է անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, օրերս ՀՀ նախագահի խորհրդական նշանակված Թևան Պողոսյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև Արցախը բանակցությունների կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասելով, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: «Այդ մասին համանախագահները մեկ անգամ չէ, որ ասել են, Կազանից առաջ էլ են ասել, հետո էլ, բոլորը գիտակցում են, որ ֆորմատը պետք է այդպիսին լինի։ Փաշինյանի խոսքերը կարելի է այսպես մեկնաբանել՝ եթե Ադրբեջանն ուզում է հարցը խաղաղ բանակցային մթնոլորտում լուծել, ապա պետք է Արցախը դառնա բանակցությունների կողմ, եթե ոչ՝ ուրեմն ռազմականից բացի այլ պատկերացում չունի»,- նշեց նա, արձանագրելով, որ դատելով ադրբեջանական կողմի արձագանքներից, նրանք պատրաստ չեն հարցի խաղաղ լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։