Ինչու է Լևոն Երանոսյանի ազատման հրամանագիրը հրապարակվել 5 օր անց՝ հետին թվով

Լուրեր

13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
Բոլորը

Factor.am-ը մայիսի 21-ին հրապարակել է տեսանյութ՝ «Երանոսյանն իրեն աշխատանքից ազատվա՞ծ է համարում» վերնագրով, որտեղ անդրադարձել ենք ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի աշխատանքային կարգավիճակին:

Համաձայն մեր նյութի, թեև Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 11-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց, որ Երանոսյանը կազատվի աշխատանքից, սակայն մայիսի 21-ի դրությամբ, նա ոչ ազատվել էր աշխատանքից, ոչ էլ աշխատանքի էր գնում: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ մեզ հետ գրավոր զրույցում խուսափեց Երանոսյանի կարգավիճակի մասին խոսել՝ առաջարկելով դիմել նախագահական:

Չնայած ՀՀ նախագահը պաշտոնավարում է արդեն մեկուկես ամիս, սակայն նրա կայքում հաստիքացուցակը, աշխատակազմի մասին տեղեկությունները մշակման փուլում են, այսինքն՝ դատարկ: 

Միակ աշխատողը, որի մասին գիտենք, նրա օգնական Հասմիկ Պետրոսյանն է, որի հեռախոսահամարը երեկ անհասանելի էր:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահի բոլոր որոշումները հրապարակվում են կայքի փաստաթղթեր բաժնի «Հրամանագրեր» ենթաբաժնում: Մայիսի 21-ին այդ բաժնի վերջին նյութը մայիսի 17-ի հրամանագիրն էր՝ Նաիրա Մարգարյանին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու մասին:

Մայիսի 22-ին, սակայն, մեր նյութի հրապարակումից հետո, նախագահի կայքը հանկարծ թարմացրեց և հետին թվով՝ մայիսի 18-ի ամսաթվով, հրապարակեց նախագահի՝ այդ օրվա հրամանագրեր Լևոն Երանոսյանին աշխատանքից ազատելու, Արման Սարգսյանին և Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետեր նշանակելու մասին:

Ընդ որում, մայիսի 19-ին՝ շաբաթ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակեց Վալերի Օսիպյանի՝ փոխոստիկանապետերին ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացնելու տեսանյութը, այն դեպքում, երբ նախագահի հրամանագիրը չէր հրապարակվել: Տեսանյութում հստակ երևում է, որ ոստիկանության ղեկավար կազմում Լևոն Երանոսյանը նստած չէ (հավանաբար՝ չի եկել աշխատանքի), բայց տեսանյութում որևէ խոսք չկա Լևոն Երանոսյանի մասին, գոնե՝ «շնորհակալություն լավ աշխատանքի համար», ինչպես սովորաբար ասվում է հեռացող պաշտոնյաներին:

Նկատենք, որ ոստիկանության կայքը գործում է բավականին ակտիվ ռեժիմով և անմիջապես հրապարակվում են բոլոր որոշումները, հանցագործությունների, ժողովների և այլնի մասին տեղեկությունները:

Անմիջապես կայքում հայտնվեցին նաև նոր փոխոստիկանապետերի մասին տեղեկությունները, իսկ Լևոն Երանոսյանի փոխոստիկանապետությունը հավաստող կենսագրական ինֆորմացիան չհանվեց: Այն կայքից հեռացվեց միայն մայիսի 22-ին՝ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվելուց հետո:

Մենք փորձեցինք պարզել, թե որն է պատճառը, որ Լևոն Երանոսյանի ազատման հրամանագիրը հրապարակվել է այսօր, սակայն մայիսի 18 -ի ամսաթվով։ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ինքը հրամանագիրն այսօր է ստացել, դրա համար էլ այն այսօր է հրապարակվել։ Ապա, քիչ անց, մեզ զանգահարելով տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր է եղել ՀՀ նախագահի կայքի հետ կապված, ինչի պատճառով էլ հրամանագիրը 5 օր ուշացումով և հետին թվով է հրապարակվել։

Այսքանից հետո դժվար է ասել, արդյոք մեր հրապարակումից հետո են «գլխի ընկել», որ «մոռացել են» աշխատանքից ազատել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին, թե՞ իրոք ազատել են մայիսի 18-ին, բայց մոռացել հրապարակել որոշումը:

Ամեն դեպքում, փաստ է, որ Լևոն Երանոսյանի ազատման հրամանը հրապարակվել է այն կայացնելուց 5 օր անց:

Սեւակ Հակոբյան