ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող ընթացակարգով հաստատեց պահուստային ֆոնդից Ազգային Ժողովի զորանոցի և ԱԺ-ի ջեռուցման հարցը կարգավորելու նպատակով 53 միլիոն դրամ ԱԺ-ին փոխանցելու հարցը: Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հատկացումը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով է իրականացվելու: Հատկացումը նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի …