Խուզարկվել է ավելի քան 30 բնակարան. Աշոտ Ահարոնյանը քրեական հեղինակությունների բնակարաններում իրականացված գործողությունների մասին
Հասարակություն
20.06.2018 | 17:33«Երեք տասնյակից ավել բնակարաններում ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել: Հայտնաբերվել է զենք, թմրանյութ»,- ի պատասխան Factor.am-ի հարցի՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է տարածված տեղեկությունը, որ Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններում, ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը, ապա հավելեց, որ քիչ անց առավել մանրամասն տեղեկություն կտարածվի: