Վեցերորդ վարչության աշխատակիցները ԵԿՄ-ի շենքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Այս պահին Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները ԵԿՄ-ի շենքում են:

Հիշեցնենք, որ երեկ կալանավորվեց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: ԱԱԾ-ն Գրիգորյանի տունը խուզարկելիս հայտնաբերել էր մեծ քանակության զենք ու զինամթերք, զինվորների համար  ապրիլյան քառօրյային ուղարկված սնունդ:Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն): 

Աշխատակիցներից ԵԿՄ պահեստազորի կապիտան Հասմիկ Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խուզարկել են հաշվապահությունը և պահեստը։ Հարցին, թե պահեստում զենքեր կան, ասաց չգիտի, բայց «տուշոնկաների» առկայությունը չբացառեց։

ԵԿՄ շենքում էին նաև ազատամարտիկները, նրանք համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում դատապարտեցին «հրեշավոր արարքները»:

«Հանիրավի վարկաբեկվում է ԵԿՄ-ի ազնիվ և նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը։ Ուստի հանդիպման մասնակիցներով առաջարկեցին ԵԿՄ արտահերթ համագումար անցկացնել և կասեցնել ԵԿՄ ֆինանսական գործունեությունը, անցկացնել անկախ աուդիտ», – հայտարարությունն ընթերցեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։