ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ դատական համակարգում առկա խնդիրներին` հնչեցնելով համապատասխան հանձնարարականներ: Կառավարության ղեկավարի հանձնարականը մասնավորապես վերաբերում էր դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը և դատական գործերի քննության տևողության կրճատմանը: «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս հունիսի 29-ին և տրվել էր հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ …