«Տուշոնկան դու ես» կամ «ինչ մուտիլովկա ես անում». գեներալ Մանվելից մնացած շոկը ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի ամենաքչախոս հանրապետական Նահապետ Գևորգյանը առաջին անգամ հրապարակային դատապարտում է որևէ հանցագործություն։ Երեկ նա շոկի մեջ է քվեարկել ընկերոջ արարքների դեմ քրեական գործ հարուցելու գաղտնի քվեարկությանը։ «Եթե շատ ես ուզում իմանաս, էդ գաղտնի քվեարկությանը կողմ եմ քվեարկել»,- լրագրողի կասկածին հակադարձում է պատգամավորը։ 

Պարոն Գևորգյանը Արմավիրում մի շարք բիզնեսներ ունի և չի կարծում, թե մի օր էլ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորները կգան իր ետևից։ «Ես վախ չունեմ»,- կարճ է կապում Նահապետ Գևորգյանը։

Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողներից է տեղեկանում, որ ինքը գեներալի անձեռնմխելիությունը վերացնելու և քրեական գործ հարուցելուն դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկն է։   «Ո՞վ է ասում, որ ես եմ դեմ քվեարկել, ես ասեցի կողմ եմ քվեարկել, հիմա ինչ մուտիլովկա ես անում»,- զարմանում է պարոն Ալեքսանյանը։

Նա տարակուսում է, երբ նրանից հետաքրքրվում են, թե չի՞ պատրաստվում այցելել մեկուսարանում գտնվող պատգամավոր գեներալին: «Մանվել Գրիգորյանին խի՞ պետք ա այցելեմ, ես Մանվել Գրիգորյանին 4 տարի շա՞տ եմ այցելել, որ հիմա այցելեմ»,- թեման փակում է գործարարը։

Սամվել Ալեքսանյանի պես Հանրապետական խմբակցությունը լքած Արթուր Գևորգյանն այն կարծիքին է, որ առաջիկայում էլի մարդիկ կհայտնվեն Մանվել Գրիգորյանի վիճակում։ «Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, ես համոզված եմ, բայց երբևիցե նման արձագանքի չի արժանացել, որովհետև ներքին որոշում է եղել, որ ավելի լավ է չընդլայնվել և ավելի զուսպ լինել»,- խոստովանում է Արթուր Գևորգյանը։

Կոնկրետ Մանվել Գրիգորյանի մասով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան վստահեցնում է, որ իրավապահները հանցագործության մասին տեղեկություններ հաստատ ունեցել են, իսկ թե ինչու են միայն հիմա նրան ձերբակալում և կալանավորում, իր բացատրությունն ունի: «Հիմա ունեցել են թույլտվություն բռնելու՝ բռնել են, էն ժամանակ չեն ունեցել՝ չեն բռնել, բայց որ ինֆորմացիային տիրապետել են՝ միշտ էլ եղել է»,- խոստովանում է ՀՀԿ խմբակցության նախկին անդամը։

«Ազդարարի ինստիտուտի» երդվյալ հակառակորդ Անդրանիկ Կարապետյանը Մանվել Գրիգորյանի մտերիմներից մեկն է․ «Մենք քավոր-սանիկ ենք, բայց էդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել»։

Լրագրողներից մեկը պատգամավորից հետաքրքրվել է, թե ինքը ինչ փայաբաժին է ունեցել իր կնքահոր պահեստներում հայտնաբերված պահածոյացված մսերից։ Անդրանիկ Կարապետյանին հարցը վիրավորական է թվացել և նա հակադարձել է՝ «տուշոնկան դու ես»։

«Ինձի ասում ա՝ դուք ազգականնե՞ր եք։ Եվ այդ հարցից հետո ասում է՝ դուք օգտվե՞լ եք էդ տուշոնկից։ Դա վիրավորական չի՞, էրեխեք ջան»,- աջակցություն է փնտրում ՀՅԴ խմբակցության նախկին անդամը։

Պատգամավորը ներողություն է խնդրում լրագրողից և հիշեցնում, որ միայն ապացույցների ներկայացումից հետո ինքը կհայտարարի, որ իր կնքահոր արածն ինքը չի ների։

Մներ Արշակյան