Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան և Թուրքիան անելիք չունի. Էդուարդ Շարմազանով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հունիսի 20-ին հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության և կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան և Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին և տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին: