Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հավելել, որ այն նպաստում է նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: 

Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: 

«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որևէ ներդրող մեր երկրում որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում: Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաև մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաև Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: 

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: 
Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին: 
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: