Վաշինգտոնում` ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակում, մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստը: Նիստը նախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Հայաստանի կողմից նիստին մասնակցել են՝ Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական …

