Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.amկայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: 

Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարևոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետևությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ: Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը եղել է նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացին: