Օրենսդրական փոփոխությունները կթեթևացնեն քաղաքացիների բեռը և կբարձրացնեն երթևեկության կարգապահությունը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարությունը հավանություն է տվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով: Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին: Արդարադատության նախարարն էլ շեշտել է՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ:

ՀՀ վարչապետն ի պատասխան ընդգծել է, որ նշված հանգամանքը շատ կարևոր է: Նա քաղաքացիներին կոչ է արել սպասել, մինչև ԱԺ-ում օրենքն ընդունվի, համոզվել, որ օրենքը վերաբերում է այն իրավախախտումներին, որը քաղաքացին կատարել է: «Դրանից հետո լավ կլինի, որ մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն: Տեսախցիկների և արագաչափերի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին: Հիմա ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ և կառավարությունը մշակում են օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման: «Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, համաձայն որի նոր օրենսդրության նպատակը լինելու է երթևեկության կարգապահության բարձրացումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանությունը բավականին լավ առաջարկներ է արել, և հույս ունեմ, որ փորձագիտական մակարդակում ևս կիմանանք, որ դա արդյունավետ ճանապարհ է»,- հավելել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.3 մլրդ դրամի շուրջ 150 հազար իրավախախտման՝ հայտնաբերված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և 12.4 մլրդ դրամի շուրջ 700 հազար իրավախախտման՝ արձանագրված ճանապարհապարեկային ծառայության կողմից:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սա չափազանց կարևոր որոշում է, որովհետև եթե մինչև հիմա մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, որ առնվազն նրանց մի մասն, այսպես, թե այնպես, չէր վճարելու, իսկ այդ չվճարումն իր հետևից բերում է որոշակի հետևանքներ՝ գույքի կալանքներ, դատական պրոցեսներ, ԴԱՀԿ գործառույթներ:

«Այս օրենքով մարդկանց այդ անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես, որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը հետևյալի մասին է, որ մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- եզրափակել է վարչապետը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիր: «Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասել է վարչապետը՝ պատասխանատուներին հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: «Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», – ընդգծել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Նախագծով առաջարկվում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել: ՀՀ կառավարությունն առաջարկել է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահպանել աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, կանխել սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում: 

Կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ «911»,«112», «102» և «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը: Հաշվի առնելով նշվածը՝ հավանություն է տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

Հավանություն է տրվել «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի պատշաճ գործարկումը:
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը, ինչպես նաև կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: