«Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ հատուկ ընտրվել ու նշանակվել են պաշտոնական բուրգի գագաթին»․Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ Մանվել Գրիգորյանի շուրջ կատարվողը պետք է դիտարկել որպես ընդհանրական երևույթ, քանի որ խոսքը գնում է, առհասարակ, «մանվելականություն» երևույթի մասին:
 
Ըստ լեզվաբանի՝ հայ հասարակությունը տարիներ շարունակ ապրել է այն մտահոգությամբ՝ արդյոք իր կողմից պետությանը տրված գումարը կհասնի իր նպատակին, իսկ այդ մտահոգությունն ավելի սրվեց, երբ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստան Համահայկական հիմադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
 
«Մենք այսօր պարզում ենք, որ այդպիսի հիմնադրամը ղեկավարվել է խաղամոլի կողմից և, ես կարծում եմ, որ դրա մասին այնպես չէ, որ իմացել են երեկ կամ նախորդ օրը։ Այդ մարդու, ինչպես նաև մնացածի գործունեության մասին բոլորին վաղուց հայտնի է եղել։ Ինձ համար սարսափելի է, որ պարզվում է, որ հայոց պետականության պաշտոնակարգության բուրգում տեղ են գտել տարբեր ախտաբանական հակումներ ունեցող անձինք»,- ասաց նա։ 
 
Նարինե Դիլբարյանը նշեց, որ բոլոր տվյալներն իրավապահ մարմիններն ունեցել են, բոլորի համար եղել են հատուկ թղթապանակներ, իսկ հիմա, երր Աղվան Հովսեփյանը հեռացել է,  Հատուկ քննչական ծառայությունը սկսել է իրեն ավելի ազատ զգալ։ 
 
«Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ հատուկ ընտրվել ու նշանակվել են պաշտոնական բուրգի գագաթին»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։