Պետական եկամուտների կոմիտեում աղմկահարույց նշանակումները շարունակվում են: Մամուլում չեն դադարում սուր քննադատությունները մի նշանակման շուրջ, երբ արդեն հաջորդ նշանակումն է դառնում քննադատության առարկա: Օրեր առաջ Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակվեց Պիտուլ մականունով հայտնի Արթուր Գասպարյանը: Վերջինս, ըստ «Ժամանակ» օրաթերթի հրապարակման, անցած տարիներին տարբեր քրեական միջադեպերի կապակցությամբ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Ալրաղացի Լյովիկի՝ Աժ նախկին պատգամավոր Լևոն …

