Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ: 

«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե’ Մեծ Պարնի համայնքում, թե’ Լոռու մարզում և թե’ ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակի խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները», – նշել է Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը:

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպես կապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի  կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ:

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներ:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպ կառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:

Միջոցառումից հետո Արթուր Խաչատրյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ։ Նախարարը համայնքի անասնաբույժից հետաքրքրվել է մարզում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին՝ հաշվի առնելով խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերի մասին մամուլում վերջերս տեղ գտած լուրերը։ Անասնաբույժը հավաստիացրել է, որ անասնահամաճարակային վիճակը կայուն է ու վերահսկելի, և բնակչությունն անհանգստանալու կարիք չունի։ Գյուղացիներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութերի սուբսիդավորման, պետական օժանդակության այլ ծրագրերի, մթերումների և այլ խնդիրների վերաբերյալ։ Նախարար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական լիզինգի ծրագրին, որի շրջանակում այսուհետ շահառուները տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով 20% կանխավճարով կարող են ձեռք բերել նաև սարքավորումներ, որոնք կիրառվում են  ջերմոցային, սառնարանային տնտեսությունների, թարմ պտուղ-բանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեության, սպանդանոցային տնտեսության, ագրովերամշակող արդյունաբերության  և ագրոպարենային ոլորտի այլ գործունեության մեջ։