«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսահայ օլիգարխիան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է: Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց իշխանության խնդիր …

