Առաջին անգամ է, երբ ՀՀ-ում ռուսական բազայի հետ կապված որևէ խնդրի տրվում է համարժեք գնահատական․Արթուր Սաքունցը՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի՝ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելուն, ասել է, որ դա սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ սա համարժեք գնահատական էր տեղի ունեցածին: «Կարող եմ արձանագրել, որ առաջին անգամ է, երբ ՀՀ-ում ռուսական բազայի հետ կապված որևէ խնդրի տրվում է համարժեք գնահատական, շատ ավելի ծանր խնդիրներ, հետևանքներ լինելու ժամանակ անգամ երբևէ ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից չի տրվել քաղաքական գնահատական»,- ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցն անդրադարձավ նաև ԱԺ-ում ԸՕ-ի քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանի կողմից արված սկանդալային հայտարարությանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր գործընկերներին, հենց պարոն Իոաննիսյանի խոսքի ընթացքում, ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Արփինե Հովհաննիսյանն ավելի ուշ ներողություն է խնդրել և ասել, որ դա իրավիճակին տրված գնահատական է, և ոչ թե՝անձին։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ԱԺ-ում ավելի վառ բառապաշարով էլ են պատգամավորներն աչքի ընկել՝ բռնաբարել, ծնոտը ջարդելուց մինչև աչքերը հանելը: 

«Նման միջադեպեր քաղաքական դաշտում չպետք է տեղի ունենան։ ՀՀԿ-ին երբ ասում ենք հանցագործ, կոռումպացված, դրանք քաղաքական գնահատականներ են, բայց նման ձևաչափերում պետք է զերծ մնալ նման գնահատականներից, պետք չէ թիրախավորել անձանց ըստ որևիցե խնդիրների, որը քաղաքական տեսակետից անթուլյատրելի է, բայց դրանից ավելի սարսափելի բաներ էլ ենք տեսել՝  գլխատել, բռնաբարել, տամ չանեդ ջարդեմ և այլն»,- հիշեցրեց իրավապաշտանը՝ դատապարտելով կատարվածը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ FactorTv-ի տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան