ՊԵԿ-ում կադրերի խնդիր կա՞. ինչու են պաշտոնների նշանակվում աղմկահարույց պատմություններում ներգրավված անձինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում աղմկահարույց նշանակումները շարունակվում են: Մամուլում  չեն  դադարում սուր քննադատությունները մի նշանակման շուրջ, երբ արդեն հաջորդ նշանակումն  է դառնում քննադատության առարկա: Օրեր առաջ Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակվեց Պիտուլ մականունով հայտնի Արթուր Գասպարյանը:

Վերջինս, ըստ «Ժամանակ» օրաթերթի  հրապարակման, անցած տարիներին տարբեր քրեական միջադեպերի կապակցությամբ  հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Ալրաղացի Լյովիկի՝ Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ 

Factor.am-ն այսօր այդ առնչությամբ պարզաբանում խնդրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, որը շտապեց հայտարարել, թե նշված անձը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին: Ավելին, մեղադրեց լրատվամիջոցներին՝ չճշտված տեղեկատվություն հրապարակելու համար:

Ավելի վաղ ՊԵԿ-ը պարզաբանմամբ էր հանդես եկել՝  նշելով, որ Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քույրը որդի չունի, հետևաբար Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին: Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ը հայտնել էր, որ Արթուր Գասպարյանը Լևոն Սարգսյանի հետ որոշակի բարեկամական կապ այնուամենայնիվ ունի, որը, սակայն, որոշիչ գործոն չի հանդիսացել նրա պաշտոնեական առաջխաղացումների հարցում:

Դավիթ Անանյանը, սակայն, անհիմն է  համարում նաև այն պնդումները, թե Արթուր Գասպարյանը փորձ չունի:

Հիշեցնենք՝ վերջերս էլ ՊԵԿ նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր իր ղեկավարած կառույցում ևս մի քանի աղմկահարույց նշանակումների:  Օրինակ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավոր, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ոստիկանապետի քավորը կոռուպցիոն գործերում է թաթախված։ ՊԵԿ նախագահն այս կապակցությամբ տեղեկացրել էր, որ նշանակված ծառայողական քննության արդյունքներից պարզ կդառնա Կարեն Կարապետյանի ճակատագիրը:

Հաջորդ աղմկահարույց նշանակումը վերաբերվում էր իր տեղակալ Արա Գաբրիելյանին, որին ԱՄՆ-ում 2004 թվականի օգոստոսի 29-ին ոստիկանությունը ձերբակալել էր GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ 500 հազար դոլար գրավի դիմաց Արա Գաբրիելյանը, սակայն, ազատ էր արձակվել։ 

Դավիթ Անանյանն ասել էր, թե իր տեղակալի կենսագրության այդ դրվագներն իրեն չեն անհանգստացնում:

Այսօր Անանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այնպես ստացվում, որ  իր նշանակումները դառնում  են քննադատության առարկա: Պարզվեց՝  պարոն Անանյանն այդ ամենում տեսնում է մամուլի մեղքը:

Հարց է առաջանում՝ իսկապես դժվա՞ր է ՊԵԿ-ում նշանակումներ կատարելիս ընտրել այնպիսի անձանց, որոնք առնչություն չունեն զանազան աղմկահարույց միջադեպերի հետ և որոնց նշանակումը չի առաջացնի նման հակազդցություն հանրության շրջանում, թե՞ նոր Հայաստանում այդ կառույցն, այդուհանդերձ, շարունակում է առաջնորդվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

 

Մանրամասները՝ տեսանյութում: