Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի, սպասարկման մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի …