«Սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում». The Guardian

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

2016թ․ ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը լայն արձագանք է գտել համաշխարհային մամուլում. փոխանցում է ermenihaber-ը:

Ֆրանսիական «Le Monde» թերթը նկատել է, որ արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում օգտագործվում էր հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հեղինակների և քուրդ քաղաքական գործիչների հետապնդման, ինչպես նաև քննադատական դիրքորոշում ունեցող լրագրողներին ու հասարակական կազմակերպություններին թիրախավորելու նպատակով։

Թերթը մտահոգություն է հայտնել, որ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը որևէ փոփոխություն չի մտցնի երկրում տիրող բռնության մթնոլորտում։ Աղբյուրը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ մարդկանց աշխատանքից զանգվածաբար հեռացնելու դեպքերը դեռ շարունակվում են, միաժամանակ սահմանափակվում են թիրախավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքն ու երկրից հեռանալու հնարավորությունը։

Ֆրանսիական «Le Figaro» թերթի համոզմամբ՝ Էրդողանի ռեժիմը օրակարգից հանել է միայն «արտակարգ դրության» անունը, այլ ոչ բուն ռեժիմը։ Աղբյուրի համաձայն՝ իշխող կուսակցության կողմից մեջլիսի օրակարգ բերված նոր նախագծերի շնորհիվ արտակարգ դրության ռեժիմը զգալի մասշտաբով կշարունակի գոյություն ունենալ։

Գերմանական «Der Spiegel» պարբերականի պաշտոնական կայքը նույնպես նկատել է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի դադարեցման մասին հայտարարությունները որևէ փոփոխության չեն հանգեցնի։

Բրիտանական «Financial Times» թերթն էլ հիշեցրել է, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում միայն հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով 75․000 քաղաքացի է կալանավորվել, իսկ 130․000 մարդ հեռացվել է աշխատանքից։

Իսկ «The Guardian» թերթի բնութագրմամբ՝ սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում՝ անկախ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումից։

«2016թ․ հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը դադարեցվեց, սակայն Էրդողանը համառորեն շարունակում  է հետապննդել ընդդիմադիրներին», -ասված է հոդվածում։