«Հրապարակ» թերթը գրում է. Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներն ազատ արձակվեցին, բացի մեկից: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատման առիթով: Մարդկանց զայրացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին: Մեր տեղեկություններով՝ նրա և ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին: ՓՊ խոսնակն ասաց․ «Սոցցանցից տեղեկացված եմ, որ Տիգրան …

