Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը կառավարությաան նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գլխավոր ռազմաբազայում՝ Քանդիլում ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին. տեղեկացնում է ermenihaber-ը: Նախարար Բոզդաղը, մեկնաբանելով նախորդ շաբաթվա ընթացքում թուրք զինվորների ներխուժումը Հյուսիսային Իրաք, նշել է որ դա նպատակ ունի կանխել քուրդ զինյալների ներթափանցումը Թուրքիա։ Անդրադառնալով Քանդիլում հնարավոր ռազմական …

