ԵԽ նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`բացատրություն պահանջելով, թե ինչու կյանքի չի կոչվել ՄԻԵԴ վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով. հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը: ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ իր գործառույթների մեջ է մտնում՝ հսկել ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը: Եվրոպական դատարանը համարում է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և …